Сообщения

Сообщения за март, 2021

Հեղինակ՝ Սյուզաննա Սահակյան / «Շախմատային մեծ տախտակը» / գրքի վերլուծություն

Изображение
  Գրքի վերլուծություն Հեղինակ՝ Սյուզաննա Սահակյան «Շախմատային մեծ տախտակը. ամերիկյան գերազանցությունը և նրա աշխարհառազմավարական հրամայականները» ( գրքի հեղինակ՝ Զբիգնև Բժեզինսկի )            Երկու խոսք հեղինակի մասին Զբիգնև Բժեզինսկին ամերիկացի սոցիոլոգ, քաղաքագետ և պետական գործիչ էր: 1966-1968 թվականներին Բժեզինսկին եղել է ԱՄՆ պետդեպարտամենտի՝ քաղաքականության պլանավորման խորհրդի անդամ: 1977-1981 թթ. եղել է ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերի՝ Ազգային անվտանգության գծով խորհրդականը։ Նա Սառը պատերազմի խորհրդանիշերից մեկն էր և հայտնի էր իր հակախորհրդային արմատական հայացքներով: Ինչո՞ւ կարդալ հենց այս գիրքը  «Շախմատային մեծ տախտակը » գրքում հեղինակը աշխարհի պետություններից առանձնացնում է էական նշանակություն և ազդեցություն ունեցողներին, նրանց դիրքավորում շախմատային տախտակի վրա որպես հիմնական խաղացողներ, ներկայացնում տարբեր ժամանակաշրջաններում իրենց հզորության գագաթնակետին հասած պետությունների ռազմավարությունը, նրանց դաշնակիցներին և հակառակորդներին՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական տեսանկյունից