Сообщения

Сообщения за февраль, 2021

Հեղինակ՝ Անուշ Կիրակոսյան / Ինչ է պոպուլիզմը / գրքի վերլուծություն

Изображение
  Գրքի վերլուծություն Հեղինակ՝ Անուշ Կիրակոսյան Ինչ է պոպուլիզմը ( գրքի հեղինակ՝ Յան-Վերներ Մյուլլեր ) «Джинна популизма легко выпустить из бутылки, затолкать его обратно-задача для политического гения.» - Ложкин, Борис Евгеньевич - Հեղինակի մասին Յան-Վերներ Մյուլլերը ծնվել է 1970 թվականին Գերմանիայում: Քաղաքագիտություն է դասավանդում ԱՄՆ Պրիսնթոնի համալսարանում: Ղեկավարում է «Քաղաքական մտքի պատմություն» ծրագիրը: Գրում է բրիտանական The Guardian, The London Review of Book պարբերականների և ամերիկյան The New York Review of Books-ի համար: Երկու գրքի հեղինակ է: Գրքի մասին      Դոնալդ Թրամփ (ԱՄՆ), Մարիե Լը Պեն (Ֆրանսիա), Ալեքսիս Ցիպրաս (Հունաստան), Վիկտոր Օրբան (Հունգարիա), Բեպպե Գրիլլո (Իտալիա), Ռեջեփ Թայիբ Էրդողան (Թուրքիա). պոպուլիստ քաղաքական գործիչներն այսօր եկել են կամ գալիս են իշխանության։  Իսկ ի՞նչ է իրականում պոպուլիզմը, և ովքե՞ր են պոպուլիստները։ Պոպուլիզմը մարդկանց մոտեցնո՞ւմ է իշխանությանը, թե՞ իրականում վտանգում է ժողովրդավարությունը։ Ովքե՞ր են այն «քաղաքացիներ

Հեղինակ՝ Մհեր Իսրայելյան /Ժողովրդավարությանն անցնելու և ժողովրդավորության կայացման խնդիրները/ գրքի վերլուծություն

Изображение
Գրքի վերլուծություն Հեղինակ՝ Մհեր Իսրայելյան Ժողովրդավարությանն անցնելու և ժողովրդավորության կայացման խնդիրները. ( գրքի հեղինակ՝ Խուան Լինց, Ալֆրեդ Ստեփան ) Խուան Լինցի և Ալֆրեդ Ստեփանի  « Ժողովրդավարությանն անցնելու և ժողովրդա-վարության կայացման խնդիրները. Հարավային Եվրոպա, Հարավային Ամերիկա և Հետկոմունիստական Եվրոպայում  »  գիրքը լույս է տեսել ԱՄՆ-ում 1996 թ-ին: Խուան Լինցը ամերիկացի քաղաքագետ, Յելի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր է եղել: Հեղինակել է տոտալիտար (բռնապետական) և ավտորիտար քաղաքական ռեժիմների վերաբերյալ մի շարք աշխատություններ: Իր աշխատություններում անդրադարձել է նաև դեմոկրատացման (ժողովրդավարացման) հիմնական ձևերին: Ալֆրեդ Ստեփանը եղել է պետական կառավարման պրոֆեսոր Օքսֆորդի համալսարանում: Ինչո՞ւ որոշեցի ընթերցել այս գիրքը Վերջին ժամանակահատվածում հետաքրքրվում եմ քաղաքականությամբ, շատ եմ հանդիպում ժողովրդավար (պետություն, ղեկավար), ժողովրդավարություն բառերին և ընդհանուր պատկերացում կազմելու համար, թե ինչ է ժողովրդավարությունը, ինչքանով է արդիական ժամանակակից աշխարհո