Հեղինակ՝ Անուշ Կիրակոսյան / Ինչ է պոպուլիզմը / գրքի վերլուծություն
Գրքի վերլուծություն
Հեղինակ՝ Անուշ Կիրակոսյան
Ինչ է պոպուլիզմը
( գրքի հեղինակ՝ Յան-Վերներ Մյուլլեր )
Յան-Վերներ Մյուլլերը ծնվել է 1970 թվականին Գերմանիայում: Քաղաքագիտություն է դասավանդում ԱՄՆ Պրիսնթոնի համալսարանում: Ղեկավարում է «Քաղաքական մտքի պատմություն» ծրագիրը:
Գրում է բրիտանական The Guardian, The London Review of Book պարբերականների և ամերիկյան The New York Review of Books-ի համար: Երկու գրքի հեղինակ է:
- Իսկ ի՞նչ է իրականում պոպուլիզմը, և ովքե՞ր են պոպուլիստները։
- Պոպուլիզմը մարդկանց մոտեցնո՞ւմ է իշխանությանը, թե՞ իրականում վտանգում է ժողովրդավարությունը։
- Ովքե՞ր են այն «քաղաքացիները» կամ «ժողովուրդը», որի անունից խոսում են պոպուլիստ քաղաքական գործիչները։
Յան-Վերներ Մյուլլերի «Ինչ է պոպուլիզմը» գրքում որպես հայտնի պոպուլիստ քաղաքական գործիչներ օրինակ են բերվում Դոնալդ Թրամփը, Ռեջեփ Թայիբ Էրդողանը, Վիկտոր Օրբանը, մինչդեռ 2018թ.- ին քաղաքական տխրահռչակ թատերաբեմում հայտնվեց մեր գլխավոր պոպուլիստը:
Կան պոպուլիստներին բնորոշ հստակ հուզականություն և կեցվածք, գաղափարախոսություն, հռետորական ոճ, վարքագիծ, հարցերին մոտեցման ձևեր, մարտավարություն:
Պոպուլիզմը հիմնված է որոշակի քաղաքական ուժի` զանգվածների վստահութունն ու աջակցությունը շահելու միտման վրա:
Պոպուլիստները պնդում են, թե իրենք ու միայն իրենք են ներկայացնում իրական ժողովրդին:
Թրամփի խոսքերով` իրական ժողովուրդը արդեն իսկ վերահսկում է իշխանությունը, քանի որ ինքն է օրենսդիրը:
Թրամփի ելույթը նախընտրական փուլում. «Միակ կարևոր բանը ժողովրդի միավորումն է, քանի որ մյուս մարդիկ որևէ նշանակություն չունեն»:
Այսինքն, ժողովրդի բաղկացուցիչ մասը` քաղաքացիներ լինելով հանդերձ, կարող են չհամաձայնել ժողովրդին միավորելու ձևերին, պոպուլիստների կողմից անվանվել կոռումպացված և միայն սեփական շահերին ծառայող Էլիտայի մաս: Ստացվում է, որ վերջիններիս տեսանկյունից ժողովրդի միայն մի մասն է իրականում «ժողովուրդ» համարվում:
Ըստ Հին Հռոմեական եզրույթի` պլեբսի` «հասարակ մարդկանց» շահերի համար պայքարը չի համարվում պոպուլիզմ: Բայց պոպուլիզմ է, երբ ասվում է, որ միմիայն պլեբսն է «Հռոմի ժողովուրդ»:
Այսպիսով, պոպուլիզմի մասին խոսք գնալ չի կարող, եթե որևէ մեկը չի խոսում ամբողջ ժողովրդի անունից, իսկ ըստ պոպուլիստների ժողովրդի միայն մի մասն է իրականում «ժողովուրդը»:
- Պոպուլիստների տրամաբանությամբ` յուրաքանչյուր ոք, որ չի սատարում պոպուլիստ կուսակցություններին, նաև ժողովրդի մաս չէ:
- Բևեռացումը պոպուլիստների համար խնդրի չէ, այլ ուղղակի իշխանությունը պահելու ձև:
Դասական օրինակ. Փաշինյանի իշխանության երկուսուկես տարում մենք ականատես ենք եղել մի շարք բաժանումների` նախկիններ-ներկաներ, ազնիվներ-կոռումպացվածներ, սևեր-սպիտակներ:
«Սևերը նախկիններն են ու վատերն են, պարտվողներն են։ Ու քանի դեռ կան սևեր ու սպիտակներ, ուրիշ ոչ ոք չկա, մարդիկ պետք է ընտրություն կատարեն՝ կամ իրենք վատի և պարտվողի հետ են, կամ հաղթողի ու լավի կողմն են։» (Արթուր Վանեցյան)
- Հավասարության նշան դնելով «հավատարիմ» ներկայացուցչի և ժողովրդի միջև` ուղղակկիորեն պատասխանատվությունից հրաժարվելը. չէ՞ որ նրանք կատարում էին ժողովրդի «կամքը»:
«Պատերազմը հնարավոր էր կանգնեցնել միայն նոյեմբերի 9-ի փաստաթղթի նման մի փաստաթուղթ ստորագրելով պատերազմից առաջ կամ մեկնարկին», - ասաց Փաշինյանը:
- Պոպուլիստների համար պարտադիր և էական է համարվում էլիտաների հանդեպ քննադատական, բացասական կեցվածքը:
- Քանի որ, պոպուլիստները հաստատում են, որ «մեզ նման են»,«ժողովրդի մարդիկ են», «մեզանից մեկն են», դեմ դուրս գալ նրանց` նշանակում է դեմ դուրս գալ ժողովրդին:
- Պոպուլիստները փորձում են օկուպացնել ամեն հնարավոր բան, լինի դա թե՛ երկիր, թե՛ իշխանություն, թե՛ սահմանադրություն:
Նրանք սկսում են խոսել սահմանդրական փոփոխությունների մասին` դեռևս նախընտրական քարոզարշավներում:
Օրինակ.` Սահմանադրական դատարանի դատավորների փոփոխությունը:
Ըստ նախկին արդարադատության նախարար Ա. Հովհաննիսյանի` Վենետիկի հանձնաժողովը նյութն ընթերցելիս կարծել է, թե այդ նորությունը սխալ թարգմանության հետևանք է:
Փաստացի, այն պոպուլիստները, որոնք բավարար ուժ ունեն, փորձելու են ընդունել նոր պոպուլիստական սահմանադրություն` սահմանադրորեն հաստատելով այն քաղաքականությունը, որը, իրենց ձեռնտու է և հարմարավետ` ստեղծելով իրենց նախասիրություններին համապատասխանող երկիր:
- Տարածված իմաստություն է, որ պոպուլիստական կուսակցություններն առաջին հերթին բողոքի ակցիաներ կազմակերպողներ են:
Հպարտ եմ ձեզանով։» (Ն. Փաշինյան)
Իսկ պոպուլիստները ձևացնում են, թե պոպուլիստական կառավարության որևէ գործողություն չի կարող հարցականի տակ դրվել, քանի որ դրա հիմքը «ժողովրդի կամքն» է:
Այսինքն պոպուլիզմը ժողովրդավարության այլասերված և աղավաղված տարատեսակն է, որը շահարկում է ժողովրդավարության ամենաբարձր իդեալները: Սակայն շատ պոպուլիստ քաղաքական գործիչներ, ինչպիսին Կաչինսկին էր, շարունակում են պահպանել «ժողովրդավարություն» պիտակը` որպես դարի հիասթափությունների կարևոր խաղաթուղթ:
Գիտնականներն ապացուցել են, որ պոպուլիզմն ուժեղ է թույլ կուսակցական համակարգեր ունեցող երկրներում: Այն երկրներում որոնցում խափանվել և խարխլվել են մինչ այդ զարգացած կուսակցությունները և համակարգերը` պոպուլիզմի հավանականությունն ակնհայտորեն բարձր է:
Լուծում
Այսպիսով, Յան-Վերներ Մյուլլերը առաջարկում է խնդրին լուծում տալ` պոպուլիստներին անուշադրության մատնելով, իսկ մենք առաջարկում ենք դասեր քաղել, կրթվել, ուսումնասիրել, տեղեկանալ, գիտակցել` հետևելով հմուտ քաղաքական մեկնաբանների և մասնագետների խորհուրդներին:
Նախազգուշացված ես, նշանակում է զինված ես:
Комментарии
Отправить комментарий