Сообщения

Հնարավո՞ր է, որ Հայաստանը մոտակա 10 տարում դառնա ՆԱՏՕ֊ի անդամ պետություն

Изображение
  Հնարավո՞ր է, որ Հայաստանը մոտակա 10 տարում դառնա ՆԱՏՕ֊ի անդամ պետություն Ալբերտ Արսենյան Պատասխանելու համար այն հարցին, թե արդյոք հնարավոր է Հայաստանի Հանրապետության անդամակցումը ՆԱՏՕ-ին, նախ և առաջ պետք է ուսումնասիրել, թե ինչ է իրենից ներկայացնում հետևյալ կազմակերպությունը, ինչով է այն զբաղվում, ու արդյոք անդամակցումը դաշինքին ավելի շատ կնպաստի թե կվնասի մեր պետությանը։ Ընդհանրապես ժամանակակից աշխարհում անվտանգությունը դարձել է բարդ համակարգ, և պետությունները իրենց անվտանգությունն ապահովում են ինչպես անհատական, այնպես էլ ռազմադաշինքային ձևաչափով։ Հայաստանը՝ հանդիսանալով նորաստեղծ պետություն և ունենալով կարճաժամկետ փորձ պետականության և դրա կառավարման, ամենատարբեր քայլերն է ձեռնարկել և ձեռնարկում պետությունը ընդգրկելու դաշինքային ձևաչափերում։ Այս համատեքստում իր կարևոր նշանակությունն ունի Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպությունը (ՀԱՊԿ)։  Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ու

Հեղինակ՝ Սյուզաննա Սահակյան / «Շախմատային մեծ տախտակը» / գրքի վերլուծություն

Изображение
  Գրքի վերլուծություն Հեղինակ՝ Սյուզաննա Սահակյան «Շախմատային մեծ տախտակը. ամերիկյան գերազանցությունը և նրա աշխարհառազմավարական հրամայականները» ( գրքի հեղինակ՝ Զբիգնև Բժեզինսկի )            Երկու խոսք հեղինակի մասին Զբիգնև Բժեզինսկին ամերիկացի սոցիոլոգ, քաղաքագետ և պետական գործիչ էր: 1966-1968 թվականներին Բժեզինսկին եղել է ԱՄՆ պետդեպարտամենտի՝ քաղաքականության պլանավորման խորհրդի անդամ: 1977-1981 թթ. եղել է ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերի՝ Ազգային անվտանգության գծով խորհրդականը։ Նա Սառը պատերազմի խորհրդանիշերից մեկն էր և հայտնի էր իր հակախորհրդային արմատական հայացքներով: Ինչո՞ւ կարդալ հենց այս գիրքը  «Շախմատային մեծ տախտակը » գրքում հեղինակը աշխարհի պետություններից առանձնացնում է էական նշանակություն և ազդեցություն ունեցողներին, նրանց դիրքավորում շախմատային տախտակի վրա որպես հիմնական խաղացողներ, ներկայացնում տարբեր ժամանակաշրջաններում իրենց հզորության գագաթնակետին հասած պետությունների ռազմավարությունը, նրանց դաշնակիցներին և հակառակորդներին՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական տեսանկյունից