Պետությունների դիրքորոշումը արցախա - ադրբեջանական հակամարտության շուրջ

Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի

քաղաքագիտության բաժնի առաջին կուրսի ուսանողներ՝ 


Սահակյան Սյուզաննա 


Նախևառաջ եկեք ընդունենք, որ ինչքան շատ ժամանակ է անցնում, այնքան գնալով ավելի բազմաշերտ է դառնում այս հակամարտությունը, այնքան ավելի շատ պետություններ են փորձում իրենց շահը փնտրել այստեղ: Համավարակի պայմանները, ԱՄՆ նախագահական ընտրությունները, հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների որոշ չափով անորոշությունը նպաստավոր պայմաններ ստեղծեցին ադրբեջանա-թուրքական ագրեսիան պատերազմի վերափոխելու համար:


ԵԱՀԿ Մինսկի համանախագահ պետություններից միայն Ռուսաստանը մասնակցեց համաձայնագրի կնքմանը, քանի որ այս տարածաշրջանում և՛ տնտեսական, և՛ ռազմական, և՛ քաղաքական շահեր ունի:


Ֆրանսիան գտնվելով ԵՄ-ում գործում է այդ կառույցի շրջանակներում և սահմանափակվում է հումանիտար օգնությամբ, և միայն վարձկանների, ահաբեկիչների մասին փաստարկումներ անելով, քանի որ Ֆրանսիայում ահաբեկչությունը, Գորշ գայլերի կազմակերպությունը նույնպես լուրջ խնդիրներ են: Իսկ ՀՀ-ի հանդեպ հետաքրքրությունը բացատրվում է դեռևս Մուսա լեռան դեպքերից եկած «Ֆրանսիան՝ հայ ժողովրդի փրկիչ» պատմական իմիջի պահպանման համար:


ԱՄՆ-ն չէր ցանկանում, որ Ռուսաստանը ավելի մեծ ազդեցություն ունենա այս տարածաշրջանում, և առաջարկեց սկանդինավյան խաղաղապահների տեղակայումը, սակայն Ռուսաստանը այդ նախաձեռնությանը ընթացք չտվեց: 


Ռուսաստանի ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը արեց մի հայտարարություն, ասելով, որ գիտեն հստակ տվյալներ հազարավոր սիրիացի վարձկանների վերաբերյալ, բայց, ինչպես տեսանք, հապաղեցին լուրջ քայլերի դիմել, սա հուշում էր Հայաստանին, որ շտապ պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ և նույնիսկ զիջումների գնալ, որպեսզի պատերազմը չշարունակվի ՀՀ-ի տարածքում: Միևնույն ժամանակ ակնարկ էր Թուրքիային, որ Ռուսաստանը ամեն ինչից տեղյակ է և թույլ չի տա, որ Անդրկովկասը դառնա  նոր պլացդարմ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների համար:


Համաձայնագրի կնքումից հետո, Ռուսաստանը սկսեց իր խաղաղապահներին հարցակվողական տեսակի զենքերով զինել, որը փաստացի նշանակում էր, որ Արցախի տարածքը ժամանակի ընթացքում վերածվելու է ռուսական ռազմաբազայի: Իսկ հինգ տարով կնքված համաձայնագիրը նոր պատերազմ է խոստանում, որը կարող է ի վերջո վերածվել ռուս-թուրքական ընդհարման, քանի որ 1921 թվականի մարտի 16-ին կնքված «Եղբայրության և բարեկամության պայմանագիրը» շուտով լրանալու է, և Նախիջևանը կրկին դառնալու է կռվախնձոր: Բնականաբար, այս հարցը քննարկվում էր նաև Թուրքիայում, և այս նոր համաձայնագիրը առանց թուրքական խաղաղապահների դուր չէր եկել պաշտոնական Անկարային, որն էլ Ռուսաստանին որոշ չափով զսպելու համար սկսեց ուժեր կուտակել Իգդիրի և Նախիջևանի սահմաններին, որը նաև ուղիղ սպառնալիք էր և ուժի ցուցադրում Իրանի դեմ:


Իրանը նույնպես անմասն չմնաց, հանդես եկավ կոշտ հայտարարությամբ և որոշակի քայլերով ընդդեմ Ադրբեջանի, հրետանային, ինժեներական զորախմբեր, անօդաչու թռչող սարքեր կուտակեց իր սահմաններին, բայց սա ոչ թե հայամեդ քաղաքականություն էր, այլ սեփական շահերը պաշտպանելու միջոց, և ակնարկ, որ Իրանը ի տարբերություն Հայաստանի լիովին պատրաստ է պաշտպանել իր սահմանները:


Մարտին Ասատրյան

ԵԱՀԿ Մինսկի համանախագահ պետություններից միայն Ռուսաստանը մասնակցեց հրադադարի կնքմանը, քանի որ կարծում եմ՝ պայմանագիրը չի կնքվել ԵԱՀԿ Մինսկի համանախագահների կողմից, այլ Ռուսաստանը երկու երկրների համար հանդարտեցնող կողմ է հանդիսացել եւ այդ եղանակով ամրապնդվել Անդրկովկասում։ Ռուսաստանն իր խաղաղապահներին զինում է հարցակողական զինատեսակներով։

Ռուսաստանի այս քայլի վերաբերյալ կա մի քանի ենթադրություններ.
1. Ռուսաստանը ամրապնդվում է հարավային Կովկասում, եւ այս կերպ իրավիճակը պահում է իր վերահսկողության տակ թե՛ խաղաղ, եւ թե՛ պատերազմական իրավիճակում։ Այսպիսով, եթե Անդրկովկասում կամ Մերձավոր Արեւելքում սկսվեն ռազմական գործողություններ, Ռուսաստանը կունենա շատ բարենպաստ դիրք նոր բարեկամներ ձեռք բերելու համար, կամ թշնամիներին սանձելու համար։

2. Ահաբեկչական խմբավորումների դեմ պայքար մղելու համար։ Հաշվի առնելով, որ ահաբեկիչները շատ մեծ սպառնալիք են ոչ միայն Հայաստանի նաեւ այլ երկրների համար, չի բացառվում նաև այս տարբերակը։

Ռուսաստանի արտաքին հետախուզության պետն արեց մի հայտարարություն, ասելով, որ գիտեն հստակ տվյալներ սիրիացի վարձկանների վերաբերյալ, բայց, ինչպես տեսանք, լուրջ քայլերի չձեռնարկվեցին։ Այս ամենը մեսիջ էր ուղղված Ադրբեջանին եւ իր եղբայր Թուրքիային։ Այս քայլով Ռուսաստանն ուզում էր ասել, որ դիվանագիտորեն կոչնչացնի Ադրբեջանին եւ կտա համարժեք պատասխան, եթե փորձի դիպչել իր դիրքերին Հարավային Կովկասում։ Իսկ Թուրքիան տեսնելով, որ Ռուսաստանն իր խաղաղապահներին զինում է հարցակողական զենքերով եւ պատրաստում է հզոր ուժ Լեռնային Ղարաբաղում, Թուրքիան էլ սկսեց ուժեր կուտակել Իգդիրում՝ հայ-թուրքական սահմանին, այդ քայլով մեսիջ ուղղեց Ռուսաստանին, որը նշանակում էր, «Եթե դիպչես իմ եղբայր պետությանը, ես էլ կհարվածեմ քո դիրքերին՝ Հայաստանին»:

ԱՄՆ-ն նույնպես փորձել էր հաստատել իր դիրքերը, եւ իր ազդեցությունն ունենալ Անդրկովկասում՝ իրավիճակը փոխելով հօգուտ իրեն, սակայն ներկայիս իրավիճակը փոքր-ինչ այլ է։ Կարծում եմ սկանդինավյան խաղաղապահներ տեղադրելու առաջարկը ուղղակի հայտարարություն էր եւ ոչ մի լուրջ քայլ չի սպասվում ԱՄՆ-ի կողմից։ 

Պայմանագրի կնքումից հետո Իրանի արձագանքից պարզ է դառնում, որ Իրանին ուղղակի պետք էր, տարածաշրջանի խաղաղությունը, եւ որ պահպանի ՀՀ-ի հետ սահմանը, իսկ կոշտ հայտարարությունները եւ քայլերը մեսիջ էին, որը նշանակում էր, «Ես զգոն եմ, և պատրաստ»:

Ֆրանսիան այս պատերազմում սատարում էր Հայաստանին, բայց պետք է հաշվի առնենք, որ բոլոր երկրները (այդ թվում նաեւ Ֆրանսիան) ամեն ինչ անում են իրենց պետության շահերից ելնելով: Ֆրանսիան խնդիրներ ունի Թուրքիայի հետ եւ այս ամենը կատարվում է նրա համար, որ Ֆրանսիան հասկանա, թե ինչի է ընդունակ Թուրքիան:


Անուշ Կիրակոսյան


Եկեք ուշադրությունը սևեռենք այն հանգամանքին, որ մինչև պայմանագրի կնքումը, ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրները բավականին ակտիվ հեռախոսազրույցներ են ունեցել, և այստեղից կարող ենք եզրակացնել, որ միանշանակ դիվանագիտական դաշտում որոշ պայմանավորվածություններ եղել են: Իսկ թե ինչու ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրներից Ֆրանսիան և ԱՄՆ ավելի մեծ ներգրավվածություն չունեցան, դա միայն բխում է երկրներում տիրող իրավիճակից՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ էին, իսկ Ֆրանսիան չէր կարող ուղղակի ռիսկի դիմել, և այս պարագայում բնականաբար Ռուսաստանը պետք է քայլեր ձեռնարկեր, քանի որ ներկա պահին Կովկասյան տարածաշրջանում ամենակարևոր գոտին է Ռուսաստանի համար:


Եկեք հաշվի առնենք, որ նույնիսկ կրակի դադարեցման դեպքում էլ պատերազմը դեռևս չի ավարտվել, քանի որ դեռ շատ հարցեր կան, որոնց պատասխանները անհայտ են:

Այս պարագայում առաջանում է Իրան-Ռուսաստան կոալիցիա, քանի որ Իրանը լուրջ խնդիրներ ունի ԱՄՆ-ի հետ, և դա բացատրվում է նույնիսկ ԱՄՆ-ի ագրեսիվ պահվածքով, երբ, օրինակ, Բաղդադում սպանեցին Իրանի ամենաազդեցիկ ու հեղինակավոր զինվորականներից մեկին՝ հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Քասեմ Սուլեյմանիին: Իսկ այս պարագայում ռուս խաղաղապահների ներկայությունը բնականաբար Իրանի համար ձեռնտու կլիներ:


Իրանը հանդես եկավ կոշտ հայտարարություններով, սակայն այդպես էլ լուրջ քայլեր չձեռնարկեց մի քանի հանգամանքներից ելնելով: Իրանի քաղաքական դաշտում ամեն բան այդքան էլ հարթ չէ, նաև Իսրայելի հետ են հարաբերություններն են շատ լարված, վերջերս էլ տեղեկացանք իրանցի միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանության մասին: Նաև պետք է հաշվի առնել այն փաստը, որ Իրանում մոտավորապես 20 միլիոն ադրբեջանցի է բնակվում, որը նույնպես հանգամանքներից մեկն էր:


Ռուսաստանի արտաքին հետախուզության պետը արեց մի հայտարարություն, ասելով, որ գիտեն հստակ տվյալներ սիրիացի վարձկանների վերաբերյալ, բայց, ինչպես տեսանք, հապաղեցին լուրջ քայլերի դիմել: Դա կարելի է բացատրել հետևյալ կերպ, որ թուրքական զորքեր նույնպես եղել են տվյալ հակամարտության գոտում, իսկ Ռուսաստանն էլ համաձայնության չգալով հայկական իշխանության հետ, սկզբնական շրջանում որոշեց անմիջական միջամտություն չունենալ:

Իսկ Ֆրանսիան լուրջ քայլերի չդիմեց, լուրջ օգնություն չցուցաբերեց, քանի որ չի կարողանում արդյունավետ պայքարել երկրում տիրող տերոռիզմի դեմ, և հավելյալ խնդիրներից փորձեց խուսափել:


Մելանյա Սարիբեկյան


Ի տարբերություն մյուս ԵԱՀԿ Մինսկի համանախագահ պետությունների Ռուսաստանը մեծ ակտիվություն էր ցուցաբերում ղարաբաղա-ադրբեջանական խնդրի կարգավորման ուղղությամբ, քանի որ Ռուսաստանը ցանկանում է բացել դեպի հարավ տանող բոլոր ճանապարհները՝ Իրան, Թուրքիա և Մերձավոր Արևելք, իսկ այս պարագայում Հայաստանը կարող է հանդիսանալ որպես միջանցք: Բացի այդ Ռուսաստանը ցանկանում է իր ռազմական գերիշխանությունը հաստատել տարածաշրջանում:


Ռուսաստանի արտաքին հետախուզության պետը արեց մի հայտարարություն, ասելով, որ գիտեն հստակ տվյալներ սիրիացի վարձկանների վերաբերյալ, բայց, ինչպես տեսանք, հապաղեցին լուրջ քայլերի դիմել։ Այս հայտարարությունը դիվանագիտական հող էր նախապատրաստում Հայաստանի հետագա դիվանագիտական քայլերի համար, նաև հիմք հանդիսացավ, որ Ֆրանսիան և այլ պետություններ նույնպես խոսեն վարձկանների և ահաբեկիչների մասին:


Մարիամ Նանյան

Ռուսաստանը պարտավոր էր օգնելու և խաղաղություն հաստատելու, քանի որ այդ ամենը սպառնում էր նաև Հայաստանի անվտանգությանը, Ռուսաստանն ու Թուրքիան  պատրաստվում են մեծ իրադարձության,և դրանով է բացատրվում ռուսական խաղաղապահներին հարձակվողական զինատեսակներով զինելը և թուրքական զորքերի ավելացումը հայ-թուրքական սահմանին:

Մարիա Խաչատրյան
Ռուսաստանը ցանկանում էր ուղղակի իշխել այս տարածաշրջանում և դրա համար համաձայնագրի կնքմանը միայն ինքը մասնակցեց:
Նաև Ռուսաստանին անհրաժեշտ էր տեղակայել զորքեր Իրանի սահմանների մոտ:
Այս պետությունը նաև ցանկանում է ընդլայնել իր տարածքները և հաստատվել այստեղ, որի ապացույցն է ռուսական անձնագրեր բաժանելը կամ դրանց ավելի հեշտ ստանալը:
 
Մհեր Իսրայելյան
Ռուսաստանը նախքան համաձայնագիրը կնքելը ունեցել է քննարկումներ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ: Հնարավոր է, նաև բացատրել այն հանգամանքով, որ հիմնական դերակատարը այս տարածաշրջանում Ռուսաստանն է, և դրա համար նա ստանձնեց պայմանագրի կնքումը: Իրանից լուրջ քայլեր պետք չէր սպասել, որովհետև այս պետությունը խնդիրներ ունի ԱՄՆ-ի հետ, նաև Իսրայելի հետ և ուղղակի ռիսկի չէր դիմի և չէր հարվածի ՆԱՏՕ-ի անդամ պետությանը՝ Թուրքիային:

Անի Մխիթարյան
Կարծում է, եթե Իրանը կոշտ քայլերի գնար, ապա իր տարածքում բնակվող մեծաթիվ ադրբեջանցիների ներկայությունը միանշանակ խանգարելու էր և խաթարելու էր Իրանի ներքին քաղաքական կյանքը:


Նյութում հնչեցված կարծիքները պատկանում են հեղինակին, և շատ հաճախ կարող են չհամապատասխանել ACDC նախաձեռնության սահմանած հիմնարար արժեքներին և բուն դիրքորոշմանը:




Комментарии

Популярные сообщения из этого блога

Հեղինակ՝ Սյուզաննա Սահակյան / «Շախմատային մեծ տախտակը» / գրքի վերլուծություն

Հեղինակ՝ Մհեր Իսրայելյան /Ժողովրդավարությանն անցնելու և ժողովրդավորության կայացման խնդիրները/ գրքի վերլուծություն