Արցախա-ադրբեջանական պատերազմն ու հարևան պետությունների քայլերի դրդապատճառները

 

Հեղինակ՝      Մարտին Ասատրյան

Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետ

բաժին՝ քաղաքագիտություն, առաջին կուրս


10.12.2020թ


Գաղտնիք չէ, որ արցախա-ադրբեջանական պատերազմն ավարտվեց Հայկական կողմի պարտությամբ. կնքվեց համաձայնագիր (Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև), ըստ որի Արցախն ունեցավ զգալի տարածքային կորուստներ. ավարտվեցին ռազմական գործողությունները: Այնուհետև Հայաստանում սկսվեցին զանգվածային ցուցեր, ակտիվացան ընդդիմադիր ուժերը:

Նախևառաջ, եկեք հասկանանք, թե ինչ տեղի ունեցավ պատերազմի արդյունքում:

Քանի որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ-ի անդամ, ապա պետք է առաջնահերթ հասկանալ կազմակերպության դիրքորոշումը այս հարցի շուրջ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, մեկնաբանելով Արցախյան հակամարտության հարցը, հայտարարել է, որ կազմակերպության կանոնադրության համաձայն միջամտությունը նախատեսված էր այն դեպքում, երբ կա երկրի ամբողջականությանը սպառնացող իրական վտանգ: Այս ամենից հետո Արցախյան հակամարտության ժամանակ ՀԱՊԿ-ից միջամտության սպասելը անիմաստ կլիներ:

Այսպիսով, պետք է հասկանանք, թե Հայաստանն ինչ աշխարհագրական հնարավորություններ ունի:

Հայաստանը սահմանակից է Վրաստանին, Իրանին, Ադրբեջանին և Թուրքիային, բայց տարանցիկ երկրներ են հանդիսանում Իրանը և Վրաստանը:

Թուրքիայի և Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ չկան: Կողմերի միջև հարաբերությունները մշտապես եղել են լարված: Նրանք առաջիկայում կշարունակեն իրենց թշնամական քաղաքականությունը. երևի անմիտ է սպասել որևէ կտրուկ շրջադարձի:

Հետևաբար պետք է ուշադրություն դարձնենք հատկապես մյուս երկու երկրների դիրքորոշմանը:           

Վրաստանն այս պատերազմի ժամանակ պահպանեց չեզոքություն և կարճ ժամանակ անց եղավ պաշտոնական հայտարարություն: Վրաստանի կառավարության տարածած հաղորդագրությունում Անվտանգության խորհրդի ղեկավար Վախթանգ Գոմելաուրին հավաստիացրել էր, որ ղարաբաղյան առճակատման սկզբից Վրաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել էր Վրաստանի տարածքով Հայաստան ու Ադրբեջան ռազմական բեռների տեղափոխումը օդային ու ցամաքային ճանապարհով, որի մասին կողմերը տեղեկացվել էին: Չնայած այս ամենին՝ չէր դրվել որևէ օրենք կապված տնտեսական ապրանքների արտահանման և ներկրման հետ: Այս ամենից հետո պետք է հաշվի առնենք, որ Վրաստանը սերտ դիվանագիտական և տնտեսական հարաբերություններ ունի Թուրքիայի հետ: Սակայն Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունները վատ են՝ պայմանավորված Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդրով:

 2008 թվականին, հնգօրյա  պատերազմից անմիջապես հետո, Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Ի պատասխան Ռուսաստանի այս քայլին՝ Վրաստանը խզել է դիվանագիտական կապերը, հարաբերությունները Ռուսաստանի հետ և դուրս է եկել ԱՊՀ-ից: Այս ամենից պետք է հասկանանք, որ Վրաստանն այս պատերազմի ժամանակ իր հարաբերությունները չէր փչացնի Թուրքիայի հետ, իսկ Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը Հ. Կովկասում Վրաստանին ձեռնտու չէր:

 Այսպիսով Հայաստանի Հանրապետությունը պետք է ջանք ու եռանդ չխնայի Վրաստանի հետ դիվանագիտական կապերը բարելավելու համար, քանի որ Վրաստանը մեզ համար կարևորագույն տարանցիկ երկու երկրներից մեկն է, և պետք է օգտագործենք Ռուսաստանի առկայությունը Հ. Կովկասում, իսկ դաշնակցական հարաբերությունները Հայաստանի հետ առիթ հանդիսանան Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բարելավմանը:

Հիմա անդրադառնանք Իրանին: Միմյանց համար Իրանը և Թուրքիան կարևոր առևտրային գործընկերներ են: Միևնույն ժամանակ, նրանք տարածաշրջանի ամենահզոր տերություններն են, և միշտ մրցակցության մեջ են: Իրանն, անշուշտ, լինելով տնտեսական շրջափակման մեջ, խուսափում է հանդես գալ հայտարարություններով: Այստեղ կա շատ կարևոր մի փաստ: Իրանի հյուսիսում կա տարածք, որը անվանվում է Իրանական Ադրբեջան: Իրանական Ադրբեջանում, ադրբեջանցիների թիվը հասնում է 7.000.000-ի, և հենց այդ պատճառով է, որ Իրանն այդտեղ անջատողական գործողություններ է իրականացնում: Այդ հարցի շուրջ Իրանը հաճախ է տարաձայնություններ ունենում Ադրբեջանի հետ: Եվ այս ամենն էր պատճառը, որ Իրանը պատերազմի ժամանակ աշխատեց պահպանել չեզոքություն: Իրանը, միանշանակ, կնախընտրեր, որպեսզի սահմանակից լիներ մեզ հետ, քան իրեն սպառնալիք հանդիսացող պետությունների, և քայլեր չձեռնարկելը, հանգեցրեց այս ամենին: Չնայած Իրանի զորավարժությունները և մի շարք քայլեր, հույս էին ներշնչում հայ ժողովրդի մեջ, սպասելով, որ որևէ քայլ կլինի Իրանի կողմից, բայց, ինչպես տեսանք, գրեթե ոչինչ չձեռնարկվեց: Իրանը հապաղեց համարձակ քայլերի դիմել. միգուցե կոշտ քայլեր ձեռնարկելու դեպքում պատկերը փոքր-ինչ այլ լիներ:

Ներկա պահին դիվանագիտական խնդիրներն են՝                                                 

1.      Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բարելավումը,

2.      Պատերազմական հանցագործության փաստերն օգտագործել ընդդեմ Ադրբեջանի,

3.      Ոչ արտոնյալ կոմբատանտներին, ռազմական գոտուց անհապաղ դուրս բերելու հարցը,

4.      Ունենալ հստակ դիրքորոշում Արցախի կարգավորման հարցում:

 


Նյութում հնչեցված կարծիքները պատկանում են հեղինակին, և շատ հաճախ կարող են չհամապատասխանել ACDC նախաձեռնության սահմանած հիմնարար արժեքներին և բուն դիրքորոշմանը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հեղինակ՝ Սյուզաննա Սահակյան / «Շախմատային մեծ տախտակը» / գրքի վերլուծություն

Հեղինակ՝ Մհեր Իսրայելյան /Ժողովրդավարությանն անցնելու և ժողովրդավորության կայացման խնդիրները/ գրքի վերլուծություն

Պետությունների դիրքորոշումը արցախա - ադրբեջանական հակամարտության շուրջ