Հեղինակ՝ Մելանյա Սարիբեկյան / Ինչ է պոպուլիզմը / գրքի վերլուծություն

 

Գրքի վերլուծություն

Հեղինակ՝ Մելանյա Սարիբեկյան

Ինչ է պոպուլիզմը

( գրքի հեղինակ՝ Յան-Վերներ Մյուլլեր )

«Իսկ ի՞նչ է իրականում պոպուլիզմը, և ովքե՞ր են պոպուլիստները»։

Այս գիրքը լույս է տեսել 2016-ի ամռանը: 

Յան-Վերներ Մյուլլերը ծնվել է 1970 թվականին Գերմանիայում: Քաղաքագիտություն է դասավանդում ԱՄՆ Պրիսնթոնի համալսարանում: Ղեկավարում է «Քաղաքական մտքի պատմություն» ծրագիրը: 

Ինչո՞ւ որոշեցի ընթերցել այս գիրքը
Տվյալ գիրքը, ինձ՝ քաղաքագիտությամբ հետաքրքրվողիս համար լավագույն գիրքն է հասկանալու մերօրյա ժողովրդավարության բացթողումները, գտնել ճիշտ հանգուցալուծումներ և խուսափել հետագա բարդություններից: 

Ի՞նչը հետաքրքրեց, և ինչքանով է այն կապված Հայաստանի Հանրապետության հետ
Ինձ հետաքրքրեց ժողովրդավարության և պոպուլիզմի հակադրությունները, որոնք հեղինակը վարպետորեն համադրել է: Կարելի է ասել, որ գիրքը ամբողջությամբ կապված է ՀՀ-ի հետ, քանի որ քաղաքական գործիչների մեծ մասը պնդում են, որ իրենք և միայն իրենք են ներկայացնում ժողովրդին, դեմ են էլիտաներին, նրանք իրենց քաղաքական մրցակիցներին ներկայացնում են որպես կոռումպացված էլիտայի բարոյազուրկ անդամների և չեն ճանաչում որևէ ընդդիմության լեգիտիմությունը:

Ի՞նչ տվեց այս գիրքը
Այս գիրքը հնարավորություն տվեց ծանոթանալ պոպուլիստի գործունեությանը: Ավելին, պարզ դարձավ, թե ովքեր են իրական պոպուլիստները, ինչպես և ինչ գաղափարներով են կառավարում երկիրը, ներկայանում հանրության առաջ և ներկայացնում ժողովրդին, որոնք են «պոպուլիզմի» ակունքները, որն է պոպուլիզմի տրամաբանությունը, որոնք են պոպուլիստական կառավարման երեք հիմնական ձևերը: 
Գիրքը ծանոթացրեց պոպուլիստական սահմանադրությանը. պոպուլիզմը ժողովրդավարական քաղաքականության օրգանական բաղադրիչն է, էլիտային քննադատող ամեն մարդ չէ, որ պոպուլիստ է, պոպուլիստներին պետք է քննադատել, քանի որ նրանք իրական սպառնալիք են հանդիսանում ժողովրդավարությանը: 

Ժողովրդավարության և պոպուլիզմի տարբերությունները 

Ժողովրդավարությունը մեծամասնությանը հնաարավորություն է տալիս լիազորել ներկայացուցիչների, որոնց գործողությունները կարող են համապատասխանել քաղաքացիների մեծամասնության ակնկլիքներին կամ ցանկություններին: Իսկ պոպուլիզմը ձևացնում է, թե պոպուլիստական կառավարության որևէ գործողություն չի կարող հարցականի տակ դրվել, քանի որ դրա հենքը ժողովրդի կամքն է: Մեկը պատկերացնում է անհատներից բաղկացած ժողովուրդ, որի դեպքում, ի վերջո, ընտրությունների ժամանակ միայն թվաբանությունն է կարևոր: Իսկ մյուսն ինքնըստինքյան ենթադրվող է համարում այն փաստը, որ մեծամասնությունը կարող է ձախողել այդ պատշաճ արտահայտումը: Ավելի պարզ ասած, ժողովրդավարությունը մի համակարգ է, որտեղ դու գիտես, որ կարող ես պարտվել: Միևնույն ժամանակ դու նաև գիտես, որ միշտ չես պարտվելու: 

Եզրափակիչ մտքեր 

1. Պոպուլիզմը քաղաքական աշխարհը պատկերացնելու հստակ բարոյական ձև է և ունի բացառիկ բարոյական ներկայացուցչության հնարավորություն: 
2. Որոշակիորեն ճիշտ է այն միտքը, որ իշխանության եկած պոպուլիստները ինչ-որ առումով դատապարտված են պարտության: 
3. Հաղթանակած բազմաթիվ պոպուլիստներ իրենց պահում են որպես զոհեր, և արդեն մեծամասնություն ներկայացնողները գործում են ճնշված փոքրամասնության պես: 

Մյուլլերը պոպուլիստին ներկայացնում է բացասական անձ, անձ ով չի կարող երկար մնալ իշխանության, բայց գրքի ամփոփում անունը կրող բաժնում ներկայացնում է պոպուլիստի նաև դրական կողմերը, ասելով՝ որ պոպուլիստները կարողնում են կառավարել երկիրը, ամենայն հավանականությամբ կառավարելու են իրենց գաղափարներին համահունչ, որ միայն իրենք են ներկայացնում ժողովրդին: Պոպուլիստին պետք է քննադատել հենց նրա համար որ նա կա, բայց միևնույն ժամանակ ասում է, որ նրանց հետ չպետք է քաղաքական բանավեճի բռնվել: Այս հակասությունները ստիպում են ընթերցողին էլ ավելի հետաքրքրությամբ կարդալ աշխատությունը:

Նյութում հնչեցված կարծիքները պատկանում են հեղինակին, և շատ հաճախ կարող են չհամապատասխանել ACDC նախաձեռնության սահմանած հիմնարար արժեքներին և բուն դիրքորոշմանը:

ACDC վերլուծական կարիերայի զարգացման կենտրոն-նախաձեռնություն
Analytical Career Development Center


Комментарии

Популярные сообщения из этого блога

Հեղինակ՝ Սյուզաննա Սահակյան / «Շախմատային մեծ տախտակը» / գրքի վերլուծություն

Հեղինակ՝ Մհեր Իսրայելյան /Ժողովրդավարությանն անցնելու և ժողովրդավորության կայացման խնդիրները/ գրքի վերլուծություն

Պետությունների դիրքորոշումը արցախա - ադրբեջանական հակամարտության շուրջ