Հեղինակ՝ Մարիամ Նանյան / Հայաստանի Հանրապետություն / գրքի վերլուծություն

 

Գրքի վերլուծություն

Հեղինակ՝ Մարիամ Նանյան

Հայաստանի Հանրապետություն

( գրքի հեղինակ՝ Սիմոն Վրացյան )


Սիմոն Վրացյանը ծնվել է 1882 թվականին Նոր Նախիջևանի Մեծ Սալա գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել է Նոր Նախիջևանի միջնակարգ դպրոցում, 1900-1906 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1906 թվականից սկսել է հեղափոխական գործունեությունը. զենք ձեռք բերելով՝ ուղարկել է Արևմտյան Հայաստան՝ ֆիդայական ջոկատներին։ 1907 թվականին մասնակցել է Վիեննայի դաշնակցական 4-րդ կոնգրեսին։


Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տասնամյակի առթիվ Սիմոն Վրացյանը գրել և 1928 թ․ Փարիզում հրատարակել է Հայաստանի Հանրապետության ամբողջական պատմությունը։ Գրքում լուսաբանվել է առաջին աշխարհամարտի տարիներին հայ ժողովրդի արևմտյան և արևելյան հատվածների վիճակը, Ռուսաստանում հեղափոխական խմորումների հետևանքով Հայաստանում ստեղծված կացությունը, հայ-թուրքական պատերազմը, Սարդարապատի և մյուս հերոսամարտերի նշանակությունը։ Արտացոլվել են նաև Հայաստանի Հանրապետության հռչակման, հասարակական-տնտեսական, քաղաքական ու մշակութային զարգացման, հայ-վրացական սահմանային վեճին, Արցախին, Գողթնին (Նախիջևան) վերաբերող խնդիրները։ Գրքի վերջում զետեղված են Հայաստանի Հանրապետության խորհրդարանի արձանագրությունները։

Ինչո՞ւ որոշեցի ընթերցել այս գիրքը

Գիրքը, լինելով Հայաստանի Հանրապետության մասին, արտացոլում է ՀՀ-ի քաղաքական գործունեությունը սկսած 1914 թվականից։ Վերոնշյալ գրքում մանրակրկիտ ներկայացված է նրա քաղաքական կյանքն ու առկա բացթողումները։ Գիրքը ընտրել եմ որպեսզի ավելի հստակ հասկանամ նախկինում ՀՀ-ի վարած ռազմավարությունն ու դիվանագիտությունը և դասեր քաղելով նախկին սխալներից՝ ավելի ճշգրիտ կարողանամ վերլուծել ու ավելի շահեկան ելքեր փորձեմ առաջարկել ներկայիս իրավիճակը փրկելու համար։

Ի՞նչ տվեց այս գիրքը

Ընթերցելով հենց այս գիրքը՝ ես հասկացա, որ ամեն իրավիճակում էլ հայերին պակասել է ինքնուրույն գործելու կարողությունը, մենք՝ հայերս, հույսներս դնելով Ռուսաստանի կամ Եվրոպայի վրա, միշտ կանգնել ենք խնդրի առաջ: 
Պարզեցի, որ շատ դեպքերում համախմբվելով, հույսներս դնելով մեր վրա՝ կարող էինք ավելի շահավետ վերջաբանի հասնել, բայց հիմա մեր գլխավոր նպատակը պետք է լինի հին սխալները չկրկնելը։

Համաշխարհային պատերազմը և հայ ժողովուրդը
 
Գիրքը սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմի նկարագրությամբ։ 
«Եվ ահա, ինչպես կայծակը անամպ երկնքից, 1914 թվի ամառը, պայթեց համաշխարհային պատերազմը։ Ազգեր ելան ազգերի դեմ։ Աշխարհը իրար խառնվեց։ Եվ քաղաքակրթության զարգացումն ու մարդկության առաջադիմությունը կանգ առան երկար ժամանակով»: Պատերազմը ահավոր փորձություն էր ամբողջ երկրագնդի, հատկապես, Հայաստանի համար: Դա եղավ այն ժամանակ, երբ հայ-թուրքական հարաբերությունների լարումը հասել էր ծայրահեղ աստիճանի, երբ հայը Թուրքիայում նորից դարձել էր «խային» ազգ, «պետական դավաճան», «կույր գործիք մեծ պետությունների ձեռքին» ։

Արևմտահայերի գործերը.

1917 թվի փետրվարի 28-ին, անսպասելի կերպով, պայթեց Ռուսական մեծ հեղափոխությունը։ Հեղափոխությունը շրջեց ամեն բան։ Նոր դարաշրջան էր բացվում։ «հույսի ու հույզի օրեր» էին, հատկապես, մահվան տագնապում գալարվող արևմտահայության համար։

Վերջաբան 

Գիրքը ավարտվում է Կարսի 1921 թվականի պայմանագրով։ Ըստ պայմանագրի առաջին կետի՝ չեղյալ են հայտարարվում Թուրքիային վերաբերվող բոլոր դաշնագրերը, որոնք ստորագրվել էին Թուրքիայի, Ռուսաստանի և Անդրկովկասի երեք հանրապետությունների միջև, բացի 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի դաշնագրից։
Այսինքն չեղյալ են հայտարարված Ալեքսանդրապոլի, Բաթումի ու Սևրի դաշնագրերը։ 

Երկրորդ հոդվածով Ռուսաստանը և Անդրկովկասյան հանրապետությունները պարտավորություն են ստանձնում չճանաչելու Թուրքիային վերաբերվող որևէ միջազգային համաձայնություն, որ ճանաչված չէ ազգերի մեծ ժողովի Թուրքիայի կառավարության կողմից։ Նա էլ, իր հերթին, պարտավորվում է չճանաչել որևէ դաշինք, որ չի ճանաչվում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի կառավարությունների կողմից։

Երրորդ հոդվածով գծվում է Թուրքիայի և Անդրկովկասյան հանրապետությունների սահմանը, բառացի կերպով կրկնությունը Մոսկվայի մարտի 16, դաշնագրի համապատասխան հոդվածի։ 

Չորրորդ հոդվածով Նախիջևանը վերածվում է ինքնավար շրջանի Ադրբեջանի հովանավորության տակ։ 
Կարսի պայմանագրի շուրջ շատ տարակարծություններ եղան Հայաստանի և Թուրքիայի միջև։ Հայաստանը ամեն կերպ փորձում էր պահել Անին, նույնիսկ Գանեցկին իր ելույթի ժամանակ անրադարձավ Անիի ավերակների հարցին ասելով՝ «դա հայերի համար ունի պատմական և գիտական մեծ արժեք »։ Չնայաց Գանեցկիի միջնորդությանը թուրք պատվիրակության ղեկավարը հայտնեց, որ իրենք ոչ մի իրավասություն չունեն Մոսկվայի դաշնագրով գծված սահմանի մեջ փոփոխություն կատարելու, և դրա համար նախօրոք պետք է հրաման լինի։ Ինչպես մնացած հայանպաստ պայմանները սա ևս մերժվեց, և Կարսի պայմանագիրը ևս ամոթալի պայմաններ ունեցավ հայերի և Հայաստանի համար։



Նյութում հնչեցված կարծիքները պատկանում են հեղինակին, և շատ հաճախ կարող են չհամապատասխանել ACDC նախաձեռնության սահմանած հիմնարար արժեքներին և բուն դիրքորոշմանը:

ACDC վերլուծական կարիերայի զարգացման կենտրոն-նախաձեռնություն
Analytical Career Development Center



Комментарии

Популярные сообщения из этого блога

Հեղինակ՝ Սյուզաննա Սահակյան / «Շախմատային մեծ տախտակը» / գրքի վերլուծություն

Հեղինակ՝ Մհեր Իսրայելյան /Ժողովրդավարությանն անցնելու և ժողովրդավորության կայացման խնդիրները/ գրքի վերլուծություն

Պետությունների դիրքորոշումը արցախա - ադրբեջանական հակամարտության շուրջ